Նորություններ

16.06.2009 Սամվել Սահակյանի հոդվածը: Ճգնաժամի դրական հետքերը

Ճգնաժամը հայկական գովազդային շուկայի վրա ևս հետքեր թողեց: Սակայն ամեն ինչի մեջ պետք է փորձել փնտրել դրականը:


ավելին
 

Գովազդի որակի բարելավումը Հայաստանում հիմնավորված է մասնագետների հետ աշխատելու հաճախորդների ցանկությամբ և շուկայում միջազգային ցանցային գովազդային ընկերությունների ի հայտ գալու միտումով: Այսօր մենք ուրախ ենք հայտնել հայկական շուկայում նրանցից ամենախոշորի ի հայտ գալու մասին: Այսուհետ <<Prime Commercial>> գովազդային գործակալությունը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է ամենախոշոր հաղորդակցական հոլդինգը աշխարհում` WPP Group plc:

Կովկասի և Միջին Ասիայի "GroupM"-ի ներկայացուցիչ Միխայիլ Պյատինի և <<Prime Commercial>> գործակալության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի միջև կնքվել է պաշտոնական պայմանագիր: Ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք ընկերության բոլոր աշխատակիցներին:

Պայմանագրի հիման վրա <<Prime Commercial>> ընկերությունը դարձել է "Mindshare World" մեդիա գործակալության (որի հիմնական հաճախորդներն են` Motorola, FMC (Ford, Volvo, Jaguar, Land Rover, Mazda), Kraft Foods, Lufthansa, Kimberly Clark, IBM, Oriflame, Nike, МТС) պաշտոնական ներկայացուցիչը և "JWT" կրեատիվ գործակալության (որի հիմնական հաճախորդներն են` Bayer Consumer Care, Dirol-Cadbury, Diageo, Google, HSBC, Johnson & Johnson, Kimberly Clark, Kraft Foods, Mazda, Nestle, Nokia, SAB Miller, Shell, Unilever) պաշտոնական գործընկերը:

2010 թվականը մեր ընկերության համար խոստանում է հագեցած լինել բազմաթիվ թրեյնինգներով: Մինչև տարվա ավարտը ընկերության ողջ անձնակազմը կվերապատրաստվի գովազդային բիզնեսի հսկաների մոտ:

Շնորհակալություն ցուցաբերված վստահության համար: Մենք Ձեզ չենք հուսահատեցնի:

<<Prime Commercial>> անձնակազմ


<<Փրայմ Քոմմերշլ>> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Ընկերությունն կարողացավ արագ ներդնել նոր տեխնոլոգիաներ իր հիմնական գործունեությունում, որն ամբողջությամբ ապահովում է մեդիայի, կրեատիվի և դիզայնի բնագավառում լիարժեք ծառայություններ:

<<Փրայմ Քոմմերշլ>> ընկերությունը բարձրորակ մասնագետների թիմ է, որն իրականացնում է հաճախորդների գովազդային և մարքեթինգային համալիր սպասարկում:

<<Փրայմ Քոմմերշլ>> ընկերությունը տալիս է կոնկրետ լուծումներ ինֆորմացիան ձեր թիրախային խմբին հասցնելու համար: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք բրենդի ստեղծման և առաջխաղացման համալիր ծառայություններ:

Ընկերության գործունեությունը ընդգրկում է հետևյալ ուղղությունների.

  • Կրեատիվ,
  • Մեդիա,
  • Դիզայն,
  • Մարքեթինգային հետազոտություններ,
  • Բրենդի ստեղծում, գովազդի պլանավորում և տեղադրում, կրեատիվ կոնցեպցիաների մշակում, գրաֆիկական դիզայն,
  • Ֆիրմային ոճի մշակում:

Բոլոր բաժանմունքներն ունեն սեփական ռեսուրսներ և կարող են զուգահեռ աշխատել տարբեր պրոյեկտների շուրջ: Խմբի կազմը դասավորված է այնպես, որ վերջինիս բաղադրամասերը կարող են օպտիմալ կապեր պաշտպանել միմյանց հետ:

Copyright © 2012 Primecom
Developed by Smart Systems LLC

Գործընկերներ
 
GroupM

Mediaedge:cia

Maxus

Ogilvy

mail.ru

Regnum

GfK Group

Yerevan Productions

AG Print

Antares

Հետադարձ կապ

հեռ.(+37410)54 45 72
(+37410)58 26 87
Fax: (+37410)51 95 72
Էլ.փոստ
info@primecommercial.am